Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՀՅԴ-ն Զարուհու նման չէր վարվի

ՀՅԴ-ն  Զարուհու նման չէր վարվի
04.10.2013 | 12:26

«Տիկին Փոստանջյանին ճանաչում եմ, ինքը թուրք չէ, հայ կին է` չորս երեխաների մայր, բայց յուրահատուկ կին է: Ամեն դեպքում այդ հարցը այդ տեղում տալը ճիշտ չէր, և մենք երբեք նման հարց չէինք տա»,- այսօր խորհրդարանում, Զարուհի Փոստանջյանի պահվածքին անդրադառնալով, հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը`չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե նման քայլ միայն թուրքին է բնորոշ: Իսկ ԵԽԽՎ պատվիրակության կազմից Փոստանջյանի հանելու առնչությամբ էլ դաշնակցական պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցը նախևառաջ պետք է «Ժառանգություն» խմբակցությունում քննարկվի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ